Լուկակուի ֆանտաստիկ բենեֆիսը! Բելգիան ջախջախեց Ադրբեջանին 🎥

Լուկակուի ֆանտաստիկ բենեֆիսը! Բելգիան ջախջախեց Ադրբեջանին 🎥

20/11/2023 - 01:13

Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ադրբեջանի դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ բելգիացիների գոլահար Ռոմելու Լուկակուն, ով 17-37-րդ րոպեների ընթաքում գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով պոկեր։

Դոմենիկո Տեդեսկոյի թիմից մել գոլ էլ խփեց Լեանդրո Տրոսարը։

F խմբում կայացել է ևս մեկ հանիպում.

Շվեդիա 2:0 Էստոնիա

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Բելգիա – 20 միավոր
  2. Ավստրիա – 19
  3. Շվեդիա – 10
  4. Ադրբեջան – 7
  5. Էստոնիա – 1

Հավելենք, որ այս խմբից Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր նվաճել են Բելգիայի և Ավստրիայի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023