Լիվերպուլի և Լայպցիգի միջև պատասխան հանդիպումը, հնարավոր է, չեզոք մարզադաշտում անցկացվի

Լիվերպուլի և Լայպցիգի միջև պատասխան հանդիպումը, հնարավոր է, չեզոք մարզադաշտում անցկացվի

20/02/2021 - 15:32

Ինչպես հայտնում է The Athletic -ը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» – «Լայպցիգ» պատասխան հանդիպումը, հավանաբար, կանցկացվի չեզոք մարզադաշտում։

Թեկնածուների թվում նշվում է Եվրոպայի 6 երկրների 8 մարզադաշտերի անուն, որտեղ կարող է անցկացվել խաղը։ Բացի Հունգարիան, որտեղ կայացավ վերոնշյալ թիմերի առաջին հանդիպումը, հավանական թեկնածուների շարքում նշվում են նաև իտալական և ռումինական մարզադաշտերի անվանումներ։

Դժար թե մոտ օրերս վերջնականապես հայտնի դառնա հանդիպման անցկացման վերջնական վայրը, իսկ հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 10-ին։

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև առաջին հանդիպման ժամանակ «Լիվերպուլը» կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել «Լայպցիգի» դարպասը։ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացած խաղում մերսիսայդյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023