Լիվերը վերադառնում է ամենակարևոր պահին` օգտվելով Լայպցիգի նվերներից 🎥

Լիվերը վերադառնում է ամենակարևոր պահին` օգտվելով Լայպցիգի նվերներից 🎥

17/02/2021 - 01:51

Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լայպցիգն» ու «Լիվերպուլը»։ Հանդիպումը կայացավ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն մերսիսայդյան ակումբի նկատելի առավելությամբ։ Բավական է նշել, որ դարպասի ուղղությամբ կատարած հարվածների քանակով Յուրգեն Կլոպի սաներն ուներին կրկնակի առավելություն։ «Ցլերի» 4 հարվածներին «Լիվերպուլի» տղաները պատասխանեցին իրենց 8 հարվածով։

Այնուամենայնիվ, առաջին 45 րոպեների ընթացքում կողմերին վիճակված չէր գոլի հեղինակ դառնալ․ թիմերն ընդմիջման գնացին նույն հաշվի պայմաններում, որով և սկսել էին խաղը։

Երկրորդ խաղակեսը բոլորովին նման չստացվեց նախորդին, քանի որ չէր անցել 15 րոպե, և հյուրի կարգավիճակում հանդես եկեղ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կարողացան երկու դիպուկ հարված կատարել մրցակցի դարպասին և երկուսն էլ պսակել գոլով։

Նախ 53-րդ Կլոպի սաները Մոհամեդ Սալահի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը, ապա՝ 5 րոպե անց Սադիո Մանեն կրկնապատկեց այն։ Հարկե նշել, որ երկու դեպքում էլ իրենց մեղքի բաժինն ունեին «Լայպցիգի» պաշտպանները, ովքեր պարզապես հասարակ իրավիճակներում երկու անգամ սայթաքեցին, ինչի արդյուքնում Սալահն ու Մանեն դուրս եկան հարվածային դիրք և գրավեցին Պետեր Գուլաչիի դարպասը։

Այս հաջողությունից հետո «Լիվերպուլը» գցեց խաղի տեմպը․ թիմը չէր սպառնում մրցակցին դարպասի գրավումով, միևնույն ժամանակ, թույլ չէր տալիս Յուլիան Նագելսմանի սաներին դիպուկ հարված կատարել դեպի իրենց դարպասը։

Ակնհայտ էր դառնում, որ Կլոպին լիովին բավարարում էր այս հաշվով արտագնա հաղթանակը։

«Լայպցիգի» տղաներն այդպես էլ ուշքի չեկան ընդունած գոլերից հետո և չկարողացան իրական վտանգավոր գրոհ զարգացնել դեպի Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասը, իսկ «Լիվերպուլը» առանց լուրջ ջանքերի հանդիպումը տարավ դեպի 2։0 հաշվով հաղթանակ։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին, իսկ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023