Լիվերպուլը հիասքանչ է! Կլոպի թիմը հաղթեց Արսենալին` կտրուկ սրելով չեմպիոնական պայքարը🎥

Լիվերպուլը հիասքանչ է! Կլոպի թիմը հաղթեց Արսենալին` կտրուկ սրելով չեմպիոնական պայքարը🎥

17/03/2022 - 02:12

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 27-րդ տուրից հետաձգված «Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունն ու հաղթել 2:0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիեգու Ժոտան ու Ռոբերտո Ֆիրմինոն։

Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 69 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

«Կարմիրները» կտրուկ սրեցին Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարը և մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Սիթիին» զիջում են ընդամենը 1 միավոր։

Հավելենք, որ Կլոպի թիմը Պրեմիեր լիգայի շրջանակում տոնեց 9-րդ անընդմեջ հաղթանակը։

«Արսենալը» մնաց 51 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023