Լեմպարդը կողմնորոշվել է, թե խաղային որ դիրքերն ունեն ամրապնդման կարիք

Լեմպարդը կողմնորոշվել է, թե խաղային որ դիրքերն ունեն ամրապնդման կարիք

04/08/2020 - 15:40

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կողմնորոշվել է, թե խաղային որ դիրքերն ունեն ամրապնդման կարիք։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել նոր ձախ պաշտպան, դարպասապահ և նվազագույնը մեկ կենտրոնական պաշտպան։

Հաղորդվում է, որ ձախ պաշտպանի դիրքի ամենահավանական տարբերակը «Լեսթերի» ֆուտբոլիստ Բեն Չիլվելն է։ 42-ամյա մարզիչը թույլատրել է ակումբի հինգ պաշտպանների վաճառքը և ցանկանում է արագ լուծել Չիլվելին ձեռք բերելու հարցը։

Պաշտպանության կենտրոնը Ֆրենկին ցանկանում է ուժեղացնել «Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսի միջոցով։

Ինչ վերաբերվում է դարպասապահի դիրքին, ապա լոնդոնյան ակումբի հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից, քանի որ Լեմպարդը դժգոհ է նրա ցուցադրած խաղից։ Վերջերս հայտնի դարձավ, որ «ազնվականները» լրջորեն հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով, ում գործակալի հետ արդեն սկսվել են բանակցությունները, սակայն այդ տրանսֆերը դժվար կլինի իրականացնել, քանի որ սլովենացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 120 մլն եվրո։ «Չելսին» այդ դիրքում դիտարկում է նաև Մարկ-Անդրե Տեր Շտեգենի («Բարսելոնա»), ինչպես նաև «Բյորնլիի» դարպասապահ Նիկ Պոպի թեկնածությունները։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը նախքան ամառային տրանսֆերային պատուհանի բացվելն արդեն ավարտին էր հասցրել երկու տրանսֆեր։ «Կապույտների» ղեկավարները 53 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեցին «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին, իսկ «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի դիմաց վճարվեց 40 մլն եվրո։ Բացի այս վերոնշյալ կայացած և հավանական գործարքներից, «Չելսին» ակտիվորեն բանակցում է նաև «Բայերի» հետ՝ փորձելով ձեռք բերել գերմանական ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցին, ում հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023