Լապորտան թոփ տրանսֆերներ է պատրաստում.  նա կապնվել է Ագուերոյի և Ալաբայի գործակալների հետ

Լապորտան թոփ տրանսֆերներ է պատրաստում. նա կապնվել է Ագուերոյի և Ալաբայի գործակալների հետ

09/03/2021 - 12:38

Ժոան Լապորտայի ՝ «Բարսելոնայի» նախագահ ընտրվելուց հետո հայտնի են դարձել ֆունկցիոների մի շարք տրանսֆերային ծրագրեր։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Լապորտան ցանկանում է կատալոնական ակումբի շարքերում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին և «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային։

Հատկանշական է, որ այս երկու ֆուտբոլիստների պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են այս ամառ, որից հետո նրանք կստանան ազատ գործակալի կարգավիճակ և կարող են տեղափոխվել ցանկացած այլ ակումբ անվճար։

Աղբյուրը հավաստում է, որ նախորդ շաբաթ ավստրիացու գործակալ Պանի Զահավին գտնվել է Բարսելոնայում և շփվել է Լապորտայի շտաբի հետ՝ հավաստելով, որ Ալաբան «Ռեալի» հետ վերջնական համաձայնության չի հասել տրանսֆերի շուրջ։

Զահավին նաև հայտնել է, որ Ալաբան հետաքրքված է կատալոնական ակումբ տեղափոխությամբ։ Հաղորդվում է նաև, որ կողմերը հասել են բանավոր համաձայնության, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, և շուտով կսկսեն քննարկել պայմանագրի ֆինանսական մասը։

Լապորտան ցանկանում է աշխատավարձի վճարման այնպիսի տարբերակ գտնել, որը կբավարարի պաշտպանին, միևնույն ժամանակ, հարմար կլինի «Բարսայի» համար՝ հաշվի առնելով թիմի ներկայիս ֆինանսական վիճակը։

Ինչ վերաբերում է Ագուերոյին, ապա նա ուրախ կինի տեղափոխվել «կապտանռնագույնների» ճամբար։ Արգենտինացու գործակալը դեռևս նախընտրական փուլում շփվել է այդ ժամանակ նախագահի թեկնածուներ Լապորտայի և Վիկտոր Ֆոնտի հետ և հայտնել վերջիններիս Ագուերոյի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին։

Արգենտինացին պատրաստ է աշխատավարձի նվազմանը, սակայն ցանկանում է բոնուսներ ստանալ լավ արդյունք գրանցելու դեպքում։

Հաղորդվում է, որ Ագուերոյի և Լեո Մեսսիի միջև ընկերական հարաբերությունները կարող են նպաստել, որպեսզի Մեսսին մնա կատալոնական ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում «Սիթիի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Ագուերոն մասնակցել է ընդամենը 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Իր հերթին, Ալաբան մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023