Լայպցիգն ուժեղ էր նաև Սանկտ Պետերբուրգում․ Զենիթ 0։2 Լայպցիգ ?

Լայպցիգն ուժեղ էր նաև Սանկտ Պետերբուրգում․ Զենիթ 0։2 Լայպցիգ ?

06/11/2019 - 00:28

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը։ G խմբի շրջանակներում առաջատար Սանկտ Պետերբուրգում «Լայպցիգը» հյուր էր գնացել «Զենիթին»։

Յուլիան Նագելսմանի սաները տարան վստահ հաղթանակ՝ 0։2 հաշվով։ Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ամենավերջում․ գոլի հեղինակ դարձավ Դիեգո Դեմմեն, իսկ հանդիպման վերջակետը 63-րդ րոպեին դրեց Մարսել Զաբիտցերը։

«Լայպցիգը» 4 խաղից հետո ունի 9 միավոր՝ վստահորեն գլխավորելով մրցաշարային աղյուսակը, իսկ «Զենիթը» մնաց 4 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023