Լայպցիգը մեկ գլուխ ուժեղ էր?

Լայպցիգը մեկ գլուխ ուժեղ էր?

11/03/2020 - 02:20

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» պատասխան խաղում նույնպես հաղթեց «Տոտենհեմին»։ Այս անգամ գրանցվեց ավելի խոշոր՝ 3։0 հաշիվը։

Խաղն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց՝ «Լայպցիգի» առավելությամբ։ Ողջ խաղի ընթացքում Յուլիան Նագելսմանի թիմը որևէ հնարավորություն չտվեց «Տոտենհեմին»՝ վերահսկելով հանդիպման ընթացքը։

«Տոտենհեմը» բացարձակ պատրաստ չէր այս խաղին՝ չկարողանալով ոչինչ առաջարկել մրցակցին։ Ամբողջ խաղի ընթացքում «շնաձկներն» ընդամենը մեկ-երկու իրական գոլային պահ ստեղծեցին, սակայն թե՛ Ջիովանի Լո Չելսոյի և՛ թե Դելե Ալիի հարվածներից հետո Պետեր Գուլյասին փրկեց իր թիմին, իսկ «Լայպցիգը» կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, սակայն գրոհների եզրափակիչ հատվածում ինչ-որ բան չէր ստացվում՝ կա՛մ շտապում էին, կա՛մ էլ շեղ հարված էին իրականացնում։

«Տոտենհեմը» պաշտպանությունում լուրջ բացթողումներ թույլ տվեց, հատկապես ձախողվեց Սերժ Օրիեն, ում դիրքից Անխելինիոն երկու անգամ կարողացավ գոլային փոխանցում կատարել։ Չնայած Տիմո Վերների դրվագում արձանագրվեց խաղից դուրս իրավիճակ։

Հանդիպման հերոս դարձավ «ցլերի» ավագ Մարսել Զաբիթցերը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Մեկ գնդակ էլ գրանցվեց փոխարինման դուրս եկած Էմիլ Ֆորսբերգի անվան դիմաց։

Այպսիսով, «Լայպցիգն» առաջին անգամ մանսկացելով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ հատվածին՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ «Տոտենհեմը» անփառունակ լքում է պայքարը։ Նախորդ տարվա պայքարող «Տոտենհեմից» ոչինչ չի մնացել։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023