Իսպանիայի գավաթ. կայացավ 1/2 եզրափակիչի վիճակահանությունը

Իսպանիայի գավաթ. կայացավ 1/2 եզրափակիչի վիճակահանությունը

26/01/2024 - 17:23

Անցնող օրերին կայացան Իսպանիայի գավաթի 2023/24 խաղարկության 1/4 եզրափակիչի հանդիպումները։

Գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Սելտա» 1:2 «Ռեալ Սոսիեդադ»

«Մալյորկա» 3:2 «Ժիրոնա»

«Ատլետիկ Բիլբաո» 4:2 «Բարսելոնա»

«Ատլետիկո Մադրիդ» 1:0 «Սևիլիա»

Արդեն կայացել է մրցաշարի կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

Ձևավորվել են հետեյալ զունյգերը.

«Մալյորկա» – «Ռեալ Սոսիեդադ»

«Ատլետիկո Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո»

Հավելենք, որ կիսաեզրափակիչում դիմակայությունները բաղկացած են լինելու երկու հանդիպումներից։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 7-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 28-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023