Իսպանիայի գավաթ. Ժիրոնան ձախողվեց` գոլառատ խաղում պարտվելով Մալյորկային 🎥

Իսպանիայի գավաթ. Ժիրոնան ձախողվեց` գոլառատ խաղում պարտվելով Մալյորկային 🎥

25/01/2024 - 00:35

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Մալյորկան» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսը շոկային ընթացք ունեցավ, քանի որ տանտերերը 21-35-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեցին Խուան Կարլոսի պաշտպանած դարպասը։

Խավիեր Ագիրեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Աբդոն Պրատսը, մեկ գոլ էլ խփեց Կայլ Լարինը։

Երկրորդ խաղակեսում «Ժիրոնան» կարողացավ երկու գնդակ հետ բերել, սակայն ավելին անել չհաջողվեց։

Կատալոնական ակումբի կազմից աչքի ընկան Քրիստիան Ստուանին ու Սավիոն։

Այսպիսով, «Մալյորկան» 3:2 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց և 2008/09 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ հանդես կգա Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում, իսկ «Ժիրոնան» լքեց հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023