Ինտերը տպավորում է. «Ներաձուրիները» խոշոր հաշվով հաղթեցին Միլանին` դուրս գալով Իտալիայի գավաթի եզրափակիչ🎥

Ինտերը տպավորում է. «Ներաձուրիները» խոշոր հաշվով հաղթեցին Միլանին` դուրս գալով Իտալիայի գավաթի եզրափակիչ🎥

20/04/2022 - 01:04

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ինտերը» մրցեց «Միլանի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հենց մեկնարկից «Ինտերի» ֆուտբոլիստները շատ ավելի լավ տպավորություն էին թողնում ու «ռոսոներիների» դարպասը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբին Գոսենսը։

Այսպիսով, «ներաձուրիները» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին «Միլանի» նկատմամբ ու 11 տարի անց վերադարձան Իտալիայի գավաթի եզրափակիչ։

«Ինտերը» մայիսի 11-ին` Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի «Յուվենտուս» – «Ֆիորենտինա» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023