Ինտերը մարզումային  խաղում հաղթել է 10:0 հաշվով🎥

Ինտերը մարզումային խաղում հաղթել է 10:0 հաշվով🎥

10/07/2022 - 11:45

«Ինտերն» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու մարզումային հանդիպում անցկացրեց «Միլանեզե» ակումբի դեմ։

«Ներաձուրիները» մրցակցին որևէ շանս չտվեցին` հաղթելով 10:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Խոակին Կոռեան, Ռոմելու Լուկակուն, Քրիստիան Ասլանին, Ալեսանդրո Ֆոնտանարոսան, Մաթիա Սանգալին, Անդրեա Պինամոնտին, Վալենտինո Լազարոն ու Դենիս Կուրատոլոն։

Նշենք, որ միլանյան ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանը չի մասկցել հանդիպմանը։

Հավելենք, որ «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ի ու կմրցի շվեյցարական «Լուգանոյի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023