Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Ինտեր

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Ինտեր

02/07/2022 - 13:23

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ հայազգի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 3.5 մլն եվրո։

33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրել է անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո դարձել է ազատ գործակալ` չերկարաձգելով պայմանագիրը «Ռոմայի» հետ։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 117 հանդիպում` դառնալով 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

Հայ ֆուտբոլիստը «ջալոռոսիների» կազմում նվաճեց մեկ տիտղոս` 2022 թ. մայիսին դառնալով Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023