Լիվերպուլը  պայմանագիր է  համաձայնեցրել Լայպցիգի պաշտպանի հետ

Լիվերպուլը պայմանագիր է համաձայնեցրել Լայպցիգի պաշտպանի հետ

24/04/2021 - 00:01

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն շատ մոտ է  «Լիվերպուլ» տեղափոխվելուն։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, մերսիայդյան ակումբը 21-ամյա պաշտպանի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» շուտով կակտիվացնի խաղացողի պայմանագրում գործող հրաժարագնի կետը, ըստ որի, անգլիական ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց «ցլերին» կվճարի 35 մլն եվրո։

Ֆրանսիացի ֆուբտոլիստը «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից, որի մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023