Թեժ ֆուտբոլ Անդալուսիայում! Սևիլիան ու Ռեալը չպարզեցին հաղթողին 🎥

Թեժ ֆուտբոլ Անդալուսիայում! Սևիլիան ու Ռեալը չպարզեցին հաղթողին 🎥

21/10/2023 - 22:30

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Ռամոն Սանչես Պիսխոիան» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։

Անչափ համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

74-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիդ Ալաբան, ինչից հետո հաշվի մեջ առաջ անցավ անդալուսական ակումբը, սակայն 78-րդ րոպեին Կառլո Անչելոտիի թիմին պարտությունից փրկեց Դանի Կարվախալը։

Այս ոչ-ոքիի հետո «արքայական» ակումբը վաստակեց 25 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Սևիլիան», 9 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023