Ընդհատվել է Վիրջիլ վան Դեյկի անպարտելիության անհավանական շարքը

Ընդհատվել է Վիրջիլ վան Դեյկի անպարտելիության անհավանական շարքը

30/10/2022 - 11:15

Անգլիական Պրեմեիր լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Լիդսի» դեմ խաղում։

Այդ հանդիպմանը մերսիսայդյան ակումբի կազմից մասնակցեց նաև կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Լիդսի» դեմ խաղում ընդհատվել է հոլանդացի պաշտպանի անպարտելիության անհավանական շարքը։

Բանն այն է, որ վան Դեյկը «Լիվերպուլ» տեղափոխվելուց ի վեր Պրեմիեր լիգայի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում երբեք չէր պարտվել։

Հոլանդացի ֆուտբոլիստի անպարտելիության շարքը կազմում էր 70 հանդիպում, որի ընթացքում տոնել է 59 հաղթանակ։

Հիշեցնենք, որ 31-ամյա պաշտպանը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հունվարից` անցկացրած 199 խաղում դառնալով 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023