Չուպո-Մոտինգը սխալ ուղարկված email-ի պատճառով չի հրավիրվել Կամերունի հավաքական

Չուպո-Մոտինգը սխալ ուղարկված email-ի պատճառով չի հրավիրվել Կամերունի հավաքական

23/03/2021 - 19:57

Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ի էջերից, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսին Չուպո-Մոտինգը բաց կթողնի մարտի վերջին կայանալիք Կամերունի հավաքականի հանդիպումները ադմինիստրատիվ սխալի պատճառով։

Բանն այն է, որ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան սխալմամբ հրավերն ուղարկել է իր իսկ email-ին, որի հետևանքով 32-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում ելույթ ունենալու պաշտոնական հրավեր այդպես էլ չի ստացել։ Ֆուտբոլիստի հոր խոսքերով՝ «Բավարիան» նույնպես ոչ մի հրավեր չի ստացել։

Աֆրիկայի ազգերի գավաթի նախընտրական փուլի շրջանակում Կամերունի ընտրանին այս ամիս կմրցի Կաբո Վերդեի և Ռուանդայի հավաքականների դեմ։

Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Չուպո-Մոտինգը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023