Ֆլիկ․ «Սա շոկ էր․ մենք ցանկանում էինք կրկնել թրեբլը»

Ֆլիկ․ «Սա շոկ էր․ մենք ցանկանում էինք կրկնել թրեբլը»

14/01/2021 - 12:08

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլ» ակումբից կրած պարտության և հետագա անելիքների մասին.

«Սա շոկ էր, մենք հիաթափված ենք․ ցանկանում էինք կրկնել թրեբլը։ Մեծ հաշվով ամեն ինչ վճռեցին մանրուքները․ հաճելի չէր, որ խաղի վերջին վայրկյաններին գնդակ ընդունեցինք սեփական դարպասը։

Պենք է շնորհավորենք «Քիլին», խաղն, իրոք, գավաթային ստացվեց։ Նրանք մեծ նվիրումով էին խաղում։ Մենք պետք է շարունակենք առաջ ընթանալ և ձգտել ավելի լավ խաղալ, հատկապես, լավ պաշտպանվել։

«Քիլը» լավ էր պաշտպանվում, իսկ նրանց դարպասապահը պարզապես փայլում էր։ 11-մետրանոց հարվածաշարերի ժամանակ նման բաներ պատահում են, այնպես որ ես Ռոկային չեմ մեղադրում (խմբ․՝ նրա հարվածից հետո գնդակը որսաց մրցակցի դարպասապահը),- Ֆլիկի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքէջը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023