«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է և աստիճանաբար մոտենում  առաջատարներին 🎥

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է և աստիճանաբար մոտենում առաջատարներին 🎥

18/12/2020 - 08:58

Անգլիական պրեմիեր լիգայի 13-րդ տուրը եզրափակվեց «Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Յունայթեդ» խաղով, որում մանչեսթեյան ակումբի տղաները գոլառատ խաղում (2։3) հաթղանակ գրանցեցին իրենց ակտիվում։

Հյուրերն առաջինը գոլ բաց թողեցին։ 5-րդ րոպեին «Շեֆիլդի» հարձակվող Մակգոլդրիկը, օգտվելով դարպասապահ Հենդերսոնի կոպիտ սխալից, բացեց խաղի հաշիվը՝ 1։0։

Սրան կարմիր սատանաները պատասխանեցին 3 գոլով։ Նախ՝ Ռեշֆորդը 20 րոպե անց գեղեցիկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1։1, ապա՝ Մարսիալը 33-րդ րոպեին հաղթանակի նժարը թեքեց իրենց կողմը՝ 1։2։

Երկրորդ խաղակեսը դեռ նոր էր մեկնարկել, երբ 51-րդ րոպեին Ռեշվորդը մեծացրեց իր թիմի առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2։3 և իր ակտիվում դուբլ գրանցելով։

Խաղավերջում տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ 87-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ նաև Մակգոլդրիկը՝ ձևակերպելով խավի վերջնական հաշիվը՝ 2։3։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 23 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Շեֆիլդի» տղաներն ունեն ընդամենը 1 միավոր և ԱՊԼ ակնհայտ ետնապահն են։

Տեղեկացնենք նաև, որ կարմիր սատանաները մեկ խաղ պակաս են անցկացրել։ Հաղթանակի դեպքում կարող են վաստակել 26 միավոր և զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023