ԵԼ․ հայտնի դարձան 1/16 եզրափակչի բոլոր մասնակիցները

ԵԼ․ հայտնի դարձան 1/16 եզրափակչի բոլոր մասնակիցները

11/12/2020 - 11:17

Դեկտեմբերի 10-ին ավարտվեց նաև Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Կայացան 6-րդ տուրի հանդիպումները, ինչի արդյունքում պարզ դարձան մրցաշարի 1/16 եզրափակչի բոլոր մասնակիցները։

1/16 եզրափակչի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումները․

«Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ»*, «Լեսթեր», «Տոտենհեմ» (բոլորը՝ Անգլիա), «Ռոմա», «Նապոլի», «Միլան» (բոլորը՝ Իտալիա), «Բայեր», «Հոֆֆենհայմ» (երկունս էլ՝ Գերմանիա), «Գրանադա», «Վիլյառեալ», «Ռեալ Սոսիեդադ» (բոլորը՝ Իսպանիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Բենֆիկա», «Բրագա» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), ՊՍՎ, «Այաքս»* (երկուսն էլ՝ Նիդեռլանդներ), «Անտվերպեն», «Բրյուգե»* (երկուսն էլ՝ Բելգիա), «Դինամո Կիև»*, «Շախտյոր»* (երկուսն էլ՝ Ուկրաինա), «Յանգ Բոյս» (Շվեյցարիա), «Մոլդե» (Նորվեգիա), «Սլավիա Պրահա» (Չեխիա), «Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Մաքքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Վոլֆսբերգեր», «Զալցբուրգ»* (երկուսն էլ՝ Ավստրիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Օլիմպիակոս»* (Հունաստան), «Կրասնոդար»* (Ռուսաստան), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)։

Հավելենք, որ մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ից սկսած։

* – այս ակումբները Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի ուղեգիր են նվաճել Չեմպիոնների լիգայից՝ իրենց խմբերու զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023