Դանի Օլմոն կարիերան շարունակելու այլընտրանքներ ունի

Դանի Օլմոն կարիերան շարունակելու այլընտրանքներ ունի

20/01/2020 - 15:42

Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի տեղափոխությունը «Միլան» կարող է չկայանալ, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։

Ինչպես տեղեկացնում է Sportske Novosti-ն, խաղացողի համար պայքարին միացել են նաև «Լայպցիգն» ու «Վուլվերհեմպտոնը»։

Բունդեսլիգայի առաջատարը խաղացողի տրանսֆերի համար առաջարկել է 16 մլն եվրո, սակայն խորվաթական ակումբը դեռևս չի պատասխանել այդ առաջարկին։ Եզրային հարձակվողը ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է հանդես գալ Գերմանիայում և նույնպես դեմ չէ այս գործարքին։

Ինչ վերաբերվում է «գայլերին», ապա, ըստ ոչ պաշտոնական տվյալների, անգլիական ակումը առաջարկում է 25 մլն եվրո, սակայն խաղացողի` Անգլիա տեղափոխության հավանականությունը ներկա պահին քիչ է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023