Գերմանիայի պարտության պատճառով արտասված աղջնակը խոշոր գումար է ստանալու բրիտանացիների կողմից

Գերմանիայի պարտության պատճառով արտասված աղջնակը խոշոր գումար է ստանալու բրիտանացիների կողմից

04/07/2021 - 22:22

Բրիտանացի երկրպագուներն ավելի քան 40 հազար եվրո են հավաքել այն աղջնակի համար, ով արտասվում էր Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Գերմանիայի հավաքականի` Անգլիայից կրած պարտության պատճառով (0:2)։

Խաղավերջում հանդիպման հեռարձակման ռեժիսորների աչքից չի վրիպել այդ աղջնակը, ով մրցավարի կողմից ավելացված ժամանակում արցունքներն աչքերին հետևում էր սիրելի հավաքականի խաղին։ Պատանի աղջնակին անմիջապես նկատեցին չեզոք երկրպագուները և սկսեցին աջակցել նրան։

Սակայն, անգլիացի որոշ երկրպագուներ սկսեցին ծաղրել նրան` Twitter-ում կատարելով մի շարք վիրավորական գրառումներ։ Այդ ամենը դուր չի եկել 51-ամյա ուելսցի Ջոել Հյուզին, ով բարեգործական JustGiving կայքի միջոցով սկսել է գումար հավաքել աղջնակի համար։ Հուլիսի 4-ի դրության Ջոելը հավաքել է 34545 ֆունտ ստերլինգ (ավելի քան 40 հազար եվրո)։ Ընդ որում, նախնական նպատակը եղել է հավաքել ընդամենը 500 ֆունտ։

«Սա պարզապես բարի կամքի դրսևորում է։ Այո, կան ավելի լավ պատճառներ գումար հավաքելու համար, սակայն ես ընտրեցի այս տարբերակը։ Ես մտածեցի, որ փոքրիկ աղջկա ծնողներն այս գումարը կծախսեն ինչ-որ հաճելի բանի համար, որպեսզի նա իմանա, որ Մեծ Բրիտանիայում ոչ բոլորն են վատը և մենք ամեն ինչի հանդեպ չէ, որ անտարբեր ենք»,- նշել է Հյուզը, ում խոսքերը մեջբերում է Skynews-ը։

Ճիշտ է` Հյուզին դեռևս չի հաջողվել կապվել աղջկա ծնողների հետ, սակայն նա այդ հարցով մշտապես կապի մեջ է գերմանացի լրագրողների հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023