Բենզեման Ռեալի կազմում խփել է իր  300-րդ գոլը🎥

Բենզեման Ռեալի կազմում խփել է իր 300-րդ գոլը🎥

09/01/2022 - 12:05

Իսպանաիան Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վալենսիայի» դեմ խաղում։

Հանդիպման 43-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Կարիմ Բենզեման` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալի» կազմում խփեց հոբելյանական 300-րդ գոլը։

Նշենք, որ 34-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուն է և զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին(450 գոլ), Ռաուլին (323 գոլ) և Ալֆրեդո դի Ստեֆանոյին (308 գոլ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023