Վինին ու Բենզեման  փայլեցին. Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիային🎥

Վինին ու Բենզեման փայլեցին. Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիային🎥

09/01/2022 - 01:52

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Կառլո Անչելոտիի թիմն ուներ տարածքային ու խաղային մեծ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթի 4:1 հաշվով։

«Ռեալի» կազմից դուբլի հեղինակ դարձան Վինիսիուս Ժունիորն ու Կարիմ Բենզեման, իսկ «չղջիկների» միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Գոնսալո Գուեդեշը։

Հավելենք, որ Բենզեման Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 17 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը։

Վինին, 12 գոլով, 2-րդն է լավագույն ռմբարկուների ցանկում։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 49 միավոր և շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Վալենսիան» մնաց 28 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023