Բարսելոնան  մտադիր է 2022 թ. ամռանը գնել Հալանդին ու Օլմոյին և պայմանագիր կնքել Պոգբայի հետ

Բարսելոնան մտադիր է 2022 թ. ամռանը գնել Հալանդին ու Օլմոյին և պայմանագիր կնքել Պոգբայի հետ

19/09/2021 - 14:00

«Բարսելոնան» մտադիր է 2022 թ. ամռանը մի շարք խոշոր տրանսֆերներ իրականացնել։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը ցանկանում է գնել Էրլինգ Հալանդին («Բորուսիա Դսրտմունդ») և Դանի Օլմոյին («Լայպցիգ»), ինչպես նաև պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, ով 2022 թ. հունիսի 30-ին, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ։

Դանի Օլմոն դեռ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ մոտ է եղել «Բարսելոնայի» շարքերը համալերուն, սակայն գործարքը չի կայացել։

Կատալոնական ակումբն այժմ փորձելու է Օլմոյի տրանսֆերն ավարտին հասցնել 2022 թ. ձեմռային պատուհանին, սակայն «բլաուգրանասի» ղեկավարները հասկանում են, որ այդ գործարքն իրակացնելը հեշտ չի լինելու, քանի որ «ցլերը» չեն ցանկանում բաց թողնել իրենց ֆուտբոլիստին մրցաշրջանի ընթացքում, այդ պատճառով էլ Օլմոյի տեղափոխությունն ավելի հավանական է հաջորդ ամռանը։

«Բարսելոնան» այն բազմաթիվ եվրոպական գրանդ ակումբներից մեկն է, որը լրջորեն հետաքրքրված է Էրլինգ Հալանդի ծառայություններով։ Ներկա պահին «կապտանռնագույնները» այս տրանսֆերային մրցավազքում, ֆինանսական խնդիրների պատճառով, զիջում են իր մրցակիցներին, սակայն կատալոնացիներին կարող է օգնել այն փաստը, որ, 2022 թ. հուլիսից սկսած, նորվեգացի հարձակվողի հրաժարագինը դառնալու է 75 մլն եվրո։

Բացի դրանից, կատալոնական ակումբը մտադիր է իրենց շարքեր հրավիրել «ՄՅՈւ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ով նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության հասնել մանկունյական ակումբի հետ և 2022 թ. ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023