Բարսելոնան պատրաստ է աստղաբաշխական գումար ծախսել` իր սանին վերադարձնելու համար

Բարսելոնան պատրաստ է աստղաբաշխական գումար ծախսել` իր սանին վերադարձնելու համար

12/09/2021 - 13:11

«Բարսելոնան» չի կորցնում հույսերը, որ կկարողանա ձեռք բերել «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին։

Ինչպես տեղեկացնում է Esport3-ը, կատալոնական ակումբն իր սանին վերադարձնելու համար պատրաստ է վճարել 70 մլն եվրո։ Ներկա պահին իսպանացի ֆուտբոլիստը համարվում է «բլաուգրանասի» գլխավոր տրանսֆերային նպատակը։

Հատկանշական է, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» պայմանագիր է համաձայնեցրել 23-ամյա կիսապաշտպանի հետ, սակայն տրանսֆերի ֆինանսական մասով նույնը անել չի հաջողվել անել «ցլերի» հետ, ինչի պատճառով էլ գործարքը չի կայացել։

Խոսակցություններ կան, որ «կապտանռնագոււնները» Օլմոյի տրանսֆերի համար այդ ժամանակ առաջարկել են 58 մլն եվրո, սակայն «Լայպցիգը» նրան պատրաստ է եղել վաճառել միայն 75 միլիոնի դիմաց։

Այժմ «Բարսելոնան» փորձելու է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել Դանի Օլմոյի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ Դանի Օլմոն «Բարսելոնայի» սան է, որի մարզադպրոցի համակարգում հանդես է եկել 2007-2014 թթ., ինչից հետո համալրել է Զագրեբի «Դինամոյի» շարքերը, իսկ 2020 թ. հունվարից պաշտպանում է «Լայպցիգի» գույները։ «Ցլերի» մարզաշապիկով իսպանացի կիսապաշտպանն անցկացրել է 62 հանդիպում` դառնալով 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023