Բարսելոնայի փոխնախագահ. «Կումանին հեռացնելը հետ քայլ կլինի ակումբի համար»

Բարսելոնայի փոխնախագահ. «Կումանին հեռացնելը հետ քայլ կլինի ակումբի համար»

17/09/2021 - 16:16

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հավանական պաշտոնանկության մասին.

«Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ Կումանի հեռացման հարցը չի քննարկվել։ Բավական անհարմար պահի մեզ դժվար մրցակից էր բաժին հասել (խմբ.` խոսքը «Բավարիայի» մասին է, որին կատալոնական ակումբը ՉԼ 1-ին տուրում սեփական հարկի տակ պարտվեց 0:3 հաշվով)։ Նման իրավիճակում Կումանին հեռացնելն ակումբի համար հետ քայլ կլինի և անտրամաբանական, քանի որ ներկա պահիմ այդպիսի խնդիր դրված չէ»,- Ռոմեուի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ խաղից հետո տեղեկություն տարածվեց, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան լարված հանդիպում է ունեցել Կումանի հետ` քննարկելով ստեղծված իրավիճակը։

Այդ հանդիպումից հետո էլ ԶԼՄ-ները հայտնեցին նաև, որ եթե առաջիկա 4 խաղերի ընթացքում չբարելավվեն «բլաուգրանասի» արդյունքները, ապա Լապորտան կհեռացնի հոլանդացի մասնագետին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023