Բարսելոնայի հայտացուցակը Էսպանյոլի դեմ խաղի համար

Բարսելոնայի հայտացուցակը Էսպանյոլի դեմ խաղի համար

20/11/2021 - 16:33

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Էսպանյոլի» դեմ։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։

«Բլաուգրանասի» հայտացուցակից տարբեր պատճառներով դուրս են մնացել Սերխիո Ագուերոն, Պեդրին, Անսու Ֆաթին, Սերժինիո Դեստը, Մարտին Բրեյթվեյթը, Մուսա Վագեն ու Ուսման Դեմբելեն։

Դրան զուգահեռ, «կապտանռնագույնների» հայտացուցակ են վերադարձել Նորբերտո Նետոն, Սերժի Ռոբերտոն ու Ժերար Պիկեն։

Հավելենք, որ «Բարսելոնա» – «Էսպանյոլ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ի` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023