Պաշտոնական. Խավին գլխավորեց Բարսելոնան

Պաշտոնական. Խավին գլխավորեց Բարսելոնան

06/11/2021 - 09:42

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խավին։

Կողմերի միջև պայամանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

41-ամյա մասնագետը Բարսելոնա կմեկնի նոյեմբերի 8-ին և կստորագրի պայմանագիրը։

Նշենք, որ Խավին 2019 թ. հուլիսից մինչ օրս մարզում էր Քաթարը ներկայացնող «Ալ Սադը», որի ղեկին նվաճել է 7 տիտղոս։

Հիշեցնենք, որ Խավին, որպես ֆուտբոլիստ, 1998-2015 թթ. հանդես է եկել հենց «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 767 հանդիպում` դառնալով 85 գոլի և 185 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023