Բավարիան շուտով նոր դարպասապահ կունենա

Բավարիան շուտով նոր դարպասապահ կունենա

18/08/2023 - 15:02

«Մաքքաբի Թել Ավիվի» դարպասապահ Դանիել Պերեցն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։

Ինդայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «ռեկորդ մայսթերը» մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 23-ամյա դարպասապահի հետ։

Abendzeitung-ի լրագրող Պատրիկ Շտրասերն էլ տեղեկացնում է, որ մյունխենյան ակումբը Պերեցի տրանսֆերի դիմաց «Մաքքաբիին» կվճարի 6-7 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիայի» մարզչական շտաբը հուսով է, որ Դանիել Պերեցը մեկնարկային կազմում հայտնվելու համար կկարողանա մրցակցություն առաջարկել Սվեն Ուլրայխին, նախքան Մանուել Նոյերը կապաքինվի ծանր վնասվածքից։

Ակնկալվում է, որ Մանու Նոյերը լավագույն դեպքում շարք կվերադառնա միայն 8-10 շաբաթ հետո, իսկ վատագույն դեպքում` 2024 թ. տարեսկզբին։

Հիշեցնենք, որ 37-ամյա դարպասապահն ապաքինվում է ոտքի կոտրվածքից, որն ստացել էր 2022 թ. ձմռանը դահուկ քշելու ժամանակ։

Հավելենք, որ Դանիել Պերեցը «Մաքքաբի Թել Ավիվի» սան է, որի կազմում անցկացրել է 101 հանդիպում` դարպասը 44 անգամ պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023