Արտետան մեկնաբանել է Բարսելոնայի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին լուրերը

Արտետան մեկնաբանել է Բարսելոնայի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին լուրերը

29/01/2024 - 18:52

Միկել Արտետան («Արսենալ») խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին.

«Բացարձակապես կեղծ լուրեր են։ Չգիտեմ էլ, թե որտեղից են տարածվել նման լուրեր։ Շատ հիասթափված եմ։

Ես չեմ կարողանում այդ ամենը հասկանամ։ Որևէ աղբյուր չկա, ոչ մի…

Պետք է զգույշ լինել, երբ խոսում ես անձնական բաների մասին։ Ես միշտ հակառակն եմ ասել, այդ պատճառով էլ վրդովված եմ։ Ես պնդում եմ ու զգում եմ, որ այժմ ճիշտ տեղում եմ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։

Հավելենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Արտետան 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Արսենալից» և գլխավորի «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ վերջերս «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023