Պաշտոնական. Խավին հեռանալու է Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Խավին հեռանալու է Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնից

28/01/2024 - 01:25

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:5 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։

Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից.

«Ցանկանում եմ հայտնել, որ հունիսի 30-ից հետո այլևս չեմ մարզելու «Բարսան»։ Կարծում եմ` իրավիճակը փոխելու կարիք կա,և ես, որպես ակումբի երկրպագու, չեմ կարող հանդուրժել այն»,- մեջվերում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Խավին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2021 թ. նոյեմբերին։

Ակումբն իսպանացի մասնագետի օրոք մինչ օրս անցկացրել է 122 հանդիպում, տոնել 76 հաղթանակ, 20 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 26 պարտություն։

«Բլաուգրանան» Խավիի գլխավորությամբ մեկական անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն և Իսպանիայի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023