Արսենալի պաշտպանը հրաժավել է միանալ Անգլիայի հավաքականին

Արսենալի պաշտպանը հրաժավել է միանալ Անգլիայի հավաքականին

15/03/2024 - 12:18

Մարտի 14-ին Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվեց այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են` մասնակցելու Բրազիլիայի և Բելգիայի դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին։

«Երեք առյուծների» հայտացուցակից դուրս էր մնացել «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը։

Անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտացուցակը հրապարակելուց հետո մամուլի ասուլիս է տվել` հայտնելով, որ «զինագործների» ֆուտբոլիստը հրաժարվել է միանալ հավաքականին.

«Ես ի վիճակի չեմ բացատրել նրա որոշումը։ Փոխըմբռնման համար պետք է կապվել «Արսենալի» ներկայացուցիչների հետ։ Իմ աշխատանքային տարիներին եղել են ֆուտբոլիստներ, որենք չեն ցանկացել միանալ հավաքականին։ Սա առաջին դեպքը չէ։

Ինձ համար Անգլիայի հավաքականը կարիերայի գագաթնակետն էր։ Արդյո՞ք վայելել եմ հավաքականում անցկացրած յուրաքանչյուր պահը։ Ո՛չ։ Մտածել եմ արդյո՞ք, որ հավաքականը նման է առյուծների որջի։ Այո՛։ Այդուհանդերձ, հավաքականն ինձ համար միշտ մեծ մարտահրավեր էր։ Ինձ հանար հավաքականում խաղալն ամենամեծ ձեռքբերումն է եղել։

Ես չեմ խաղացել այնպիսի ակումբում, որը պայքարում էր չեմպիոնության կամ Չեմպիոնների լիգայի վերջին փուլեր հասնելու համար։ Չեմ կարող ինչ-որ ենթադրություններ անել Ուայթի որոշման հետ կապված։

Ցավում են, քանի որ ինձ դուր է գալիս այդ ֆուտբոլիստը։ Նրա խաղային որակներն ակնհայտ են։ Ես ցանկանում էի նրան տեսնել գործի մեջ, սակայն այժմ չունեմ դրա հնարավորությունը։ Պետք է նշեմ, որ նա դժվար թե մասնակցի Եվրոյին` հաշվի առնելով այս որոշումը, բայց հուսով եմ` նա կփոխի իր կարծիքը։ Հավաքականի դռները միշտ բաց են բոլորի առջև»,- եզրափակել է 53-ամյա մասնագետը, ում խոսքը մեջբերում է The Independent-ը։

Հավելենք, որ Բեն Ուայթն Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման։ 26-ամյա պաշտպանն ընդգրկված է եղել «երեք առյուծների»` ԱԱ-2022-ի հայտացուցակում, սակայն խմբային փուլի երկրորդ տուրի ԱՄՆ-ի ղեմ խաղից (0:0) հետո անձնական պատճառներով լքել է հավաքականի ճամբարը։ Նա այդ խաղերի հետո այլևս հանդես չի եկել Անգլիայի հավաքականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023