Արսենալը շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Լիդսին🎥

Արսենալը շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Լիդսին🎥

18/12/2021 - 23:57

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։

Միկել Արտետայի սաները պարզապես հիանալի առաջին խաղակես անցկացրին և նախքան ընդմիջման գնալը ստացան 3 գնդակի առավելություն. դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բուկայո Սական։

Երկրորդ խաղակեսում ավելի հանգիստ պայքար ընթացավ և կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով. նախ Ռաֆինյան մեկ գնդակ հետ բերեց «Լիդսի» համար, ապա Էմիլ Սմիթ-Ռոուն դրեց հանդիպման վերջակետը։

Նշենք, որ Էմիլ Սմիթ-Ռոուն խփեց արդեն իր 7-րդ գոլը և Պրեմիեր լիգայի շրջանակում «Արսենալի» լավագույն ռմբարկուն է։

«Զինագործները» տոնեցին 3-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեցին 32 միավոր և ամրապնդվեցին 4-րդ հորիզոնականում։

Մարսելո Բիելսայի թիմն էլ, ընդհակառակը, կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը, մնաց 6 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023