Արսենալը հիանալի խաղով ջախջախեց Լիդսին🎥

Արսենալը հիանալի խաղով ջախջախեց Լիդսին🎥

01/04/2023 - 20:50

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։

Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բեն Վայթն ու Գրանիտ Ջական։

Յորքշիրյան ակումբի միակ գոլը խփեց Ռասմուս Քրիստենսենը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 72 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Զինագործները» մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում են 8 միավորով` չնայած «քաղաքաբնակները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։

«Լիդսը», 26 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023