Արսենալը երկու ամիս անց հաղթում է․ Վեսթ Հեմ 1։3 Արսենալ?

Արսենալը երկու ամիս անց հաղթում է․ Վեսթ Հեմ 1։3 Արսենալ?

10/12/2019 - 02:19

Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը։ Տուրի վերջին հանդիպման շրջանակում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։

-Հանդիպման մեկնարկը ոչ մի լավ բան չէր խոստանում «զինագործների» համար, քանի որ 38-րդ րոպեին Անջելո Օգբոննան առաջ մղեց «մրճահարներին»։ Սակայն, երկրորդ խաղակեսում, ընդամենը 9 րոպեի ընթացքում՝ 60-69-րդ րոպեներին, «Արսենալիը» 3 անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ տանելով կամային հաղթանակ։ Գոլերի հեղինակներ դարձան Գաբրիել Մարտինելին, Նիկոլա Պեպեն, ինչպես նաև Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Այսպիսով, ԱՊԼ-ի շրջանակում հոկտեմբերի 6-ից ի վեր տանելով առաջին հաղթանակը՝ «Արսենալը» 22 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։ «Վեսթ Հեմն» ունի 16 միավոր և զբեցնում է 16-րդ հորիզոնականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023