Արարատ-Արմենիան ընդհատեց Փյունիկի անպարտելիության տպավորիչ շարքը 🎥

Արարատ-Արմենիան ընդհատեց Փյունիկի անպարտելիության տպավորիչ շարքը 🎥

23/02/2024 - 20:57

Փետրվարի 22-ին վերսկսվեց IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածը. 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց «Փյունիկի» դեմ։

Վարդան Մինասյանի թիմը հիանալի խաղով հաղթեց 3:1 հաշվով։

«Արարատ-Արմենիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տենտոն Յենեն, մեկ գոլ էլ խփեց Մոհամեդ Յատարան։

«Փյունիկի» միակ գոլը խփեց Յուսուֆ Օտուբանջոն։

Այս հաղթանակով «Արարատ-Արմենիան» ընդհատեց «Փյունիկի» անպարտելիության տպավորիչ շարքը։ «Նռնագույնները» նախորդ անգամ ներքին առաջնությունում պարտվել էին 2023 թ. հունիսի 2-ին` զիջելով «Ուրարտուին» (0:1)։ Եղիշե Մելիքյանի անպարտելիության շարքը ձգվեց 21 խաղ։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 45 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Փյունիկը», 48 միավորով, գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023