Վինիսիուսի ֆանտաստիկ բենեֆիսը. Ռեալը ջախջախեց Բարսային` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր🎥

Վինիսիուսի ֆանտաստիկ բենեֆիսը. Ռեալը ջախջախեց Բարսային` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր🎥

15/01/2024 - 00:51

Իսպանիայի Սուպերագավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Բարսելոնայի» դեմ։

«Արքայական» ակումբը, պարզապես, հիասքանչ հանդիպում անցկացրեց` «բլաուգրանային» ջախջախելով 4:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից փայլեց Վինիսիուսը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Ռոդրիգոն։

Կատալոնական ակումբի միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023