Անյելի. «Դրանք սիրո նշաններ էին»

Անյելի. «Դրանք սիրո նշաններ էին»

16/02/2021 - 23:18

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին խոսել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ կոնֆլիկտի մասին, որը տեղի ունեցավ նշված թիմերի միջև Իտալիայի գավաթի շրջանակում կայացած պատասխան հանդիպման ժամանակ, որն ավարտվեց 0։0 հաշվով (առաջին խաղում թուրինցիները հաղթել էին 2։1 հաշվով)։

«Ժամանակ առ ժամանակ աշխատանքի հանդեպ կիրքը ստիպում է մեզ անցնել լավ արարքների սահմանագիծը։ Կոնտեի հետ համատեղ աշխատանքը հաջող ավարտ ունեցավ․ Դրանք սիրո նշաններ էին»,- ասել է ֆունկցիոները Striscia La Notizia հումորային հաղորդման ժամանակ, որի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղի ժամանակ առաջին խաղակեսի ավարտից հետո, երբ թիմերը գնում էին ընդմիջման, «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդերձարան տանող ճանապարհին մոտեցել է տրիբունայի այն հատվածին, որտեղ նստած էր թուրինյան ակումբի ղեկավար անձնակազմը, և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին «մատ» է ցույց տվել։

Կոնֆլիկտն այդ դրվագով չի ավարտվել․ հանդիպման ավարտից հետո Անյելին տեսախցիկների առաջ վիրավորական արտահայտություններ է տեղացել Կոնտեի հասցեին։

Football Italia-ն գրում է նաև, որ այդ կոնֆլիկտը խաղից հետո շարունակվել է մարզադաշտի թունելում, որին մասնակցել են նաև «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին և «Ինտերի» տաղանդների բացահայտման գծով տնօերն Գաբրիելե Օրիալին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023