Սկանդալ Իտալիայում․ Կոնտեն «մատ» է ցույց տվել Յուվեի նախագահին, իսկ նա հայհոյել է Կոնտեին🎥

Սկանդալ Իտալիայում․ Կոնտեն «մատ» է ցույց տվել Յուվեի նախագահին, իսկ նա հայհոյել է Կոնտեին🎥

10/02/2021 - 15:50

Փետրվարի 9-ին կայացավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուս» – «Ինտեր» դիմակայության պատասխան հանդիպումը։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով, ինչի շնորհիվ «Յուվենտուսը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Այդ խաղն աչքի ընկավ ոչ թե խփած գոլերով, այլ սկանդալային իրադարձություններով, որոնք տեղի ունեցան նաև դաշտից դուրս։

Բանն այն է՝ երբ կողմերը գնում էին ընդմիջման, «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդերձարան տանող ճանապարհին մոտեցել է տրիբունայի այն հատվածին, որտեղ նստած էր թուրինյան ակումբի ղեկավար անձնակազմը, և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին «մատ» է ցույց տվել։

Տեսանյութում, որը հրապարակել է Football Italia-ն, հստակ երևում է, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը։

Հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Անյելին տեսախցիկների առջև սկսել է հայհոյել Կոնտեին․

«Գնա գրողի ծոցը, լռի՛ր, հիմար»,- մեջբերում է Football Italia-ն։

Աղբյուրը նաև տեսանյութ է հրապարակել այդ դրվագից․

Football Italia-ն գրում է նաև, որ այդ կոնֆլիկտը խաղից հետո շարունակվել է մարզադաշտի թունելում, որին մասնակցել են նաև «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին և «Ինտերի» տաղանդների բացահայտման գծով տնօերն Գաբրիելե Օրիալին։

Հատկանշական է, որ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Անտոնիո Կոնտեն էլ ավելի է սրել կրքերը։ Իտալացի մասնագետն ասել, որ «Յուվենտուսն» «Ինտերին» պետք է ավելի շատ հարգի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023