Անգլիայի Լիգայի գավաթ. Ման. Յունայթեդը ջախջախեց Չարլթոնին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Անգլիայի Լիգայի գավաթ. Ման. Յունայթեդը ջախջախեց Չարլթոնին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

11/01/2023 - 13:01

Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց Առաջին լիգան` երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Չարլթոնի» դեմ։

«Կարմիր սատանաները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տարածքային ու խաղային տոտալ առավելություն` ջախջախելով 3:0 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էնթոնին։

Նշենք, որ Ռեշֆորդը գոլի հեղինակ է դառնում արդեն 6-րդ խաղում անընդմեջ` մրցակիցների դարպասն այդ ընթացքում գրավելով 7 անգամ։

«Մանչեսթեր Յունայթեդն» էլ բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 8-րդ անընդմեջ հաղթանակը։

Այսպիսով, մանկունյական ակումբը պայքարը կշարունակի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023