Անգլիական գրանդը Լաուտարոյի տրանսֆերի դիմաց  70 մլն եվրո է առաջարկել

Անգլիական գրանդը Լաուտարոյի տրանսֆերի դիմաց 70 մլն եվրո է առաջարկել

09/08/2021 - 09:40

«Ինտերից», հնարավոր է, ևս մեկ առաջատար ֆուտբոլիստ հեռանա։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Տոտենհեմը» Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի հարցում «ներաձուրիների» հետ օրեր առաջ բանակցություններ է սկսել։

Աղբյուրի փոխանցմամբ` «խթանները» 23-ամյա հարձակվողի դիմաց առաջարկել են 70 մլն եվրո։

Արգենտինացի հարձակվողը լոնդոնյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակն է, սակայն «Տոտենհեմի» համար բավական բարդ կլինի իրականացնել այս գործարքը, քանի որ «Ինտերը» մտադիր չէ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Լաուտարոյին։

Լաուտարոյի տրանսֆերի համար հարցում է ուղարկել նաև «Ատլետիկո Մադրիդը», որը նույնպես հետաքրքրված է արգենտինացու ծառայություններով։

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ միլանյան ակումբի շարքերն արդեն լքել է Աշրաֆ Հակիմին, ով 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ։

Շուտով «Ինտերը» կլքի նաև Ռոմելու Լուկակուն։ Արդեն հաստատվել է, որ նա 115 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելու է «Չելսի»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023