Պաշտոնական. Հակիմին տեղափոխեց ՊՍԺ

Պաշտոնական. Հակիմին տեղափոխեց ՊՍԺ

06/07/2021 - 21:12

Ինչպես տեղեկացնում է «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Ինտերի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմիին։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև մինչ 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքվել, իսկ փարիզյան ակումբի կազմում Հակիմին տարեկան կվաստակի 8 մլն եվրո աշխատավարձ։

Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական կողմին, ապա «Պարի Սեն-Ժերմենը» 22-ամյա լատերալի դիմաց «Ինտերին» խ վճարել է 60 մլն եվրո, որին հետագայում տարբեր բոնուսների տեսքով կարող է ավելանալ ևս 11 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին միլանյան ակումբի գույները պաշտպանում էր 2020 թ. սեպտեմբերից և մինչ այս պահը «ներաձուրիների» կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023