Ալեգրի. «Միշտ ասել եմ, որ «Սկուդետոյի» համար պայքարում ֆավորիտն Ինտերն է»

Ալեգրի. «Միշտ ասել եմ, որ «Սկուդետոյի» համար պայքարում ֆավորիտն Ինտերն է»

05/02/2024 - 10:31

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ինտերին»։

Հանդիպումից հետո «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է իր տպավորություններով.

«Հասկանում էինք, որ բարդ խաղ է սպասվում։

Առաջին խաղակեսը, ընդհանուր առմամբ, անցավ հավասարակշռված և հավասար պայքարում. մրցակիցը դարձավ գոլի հեղինակ, իսկ մենք չօգտագործեցինք մեր պահը, որն ունեցավ Վլահովիչը։

Ընդմիջումից հետո հանդիպումն ակտիվացավ և դրան հետևելը հետաքրքիր էր, քանի որ «Ինտերը» շատ վտանգավոր է հակագրոհելիս։

Մենք պետք է բարելավենք մեր խաղը և ավելի լավը դառնանք, սակայն ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ֆուտբոլիստներին այն ամենի համար, ինչ արեցին դաշտում։

Մենք նախորդ տարվա հունիսին չէինք սպասում, որ կպայքարենք չեմպիոնության համար, քանի որ «Ինտերն» ու «Յուվենտուսը» տարբեր մրցաշրջաններ էին անցկացրել։

Մենք ուրախ ենք, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է և զայրանում ենք այս պարտությունից, սակայն ես միշտ ասել եմ, որ «Սկուդետոյի» համար պայքարում ֆավորիտն «Ինտերն» է և հաստատում եմ այդ միտքս։

«Միլանը» նույնպես շանսեր ունի, իսկ անսպասելի զարգացումներ միշտ էլ հնարավոր են»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հավելենք, որ Ա սերիայի 23-րդ տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 53 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Առաջատարն «Ինտերն» է` 57 միավորով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023