Իտալական կրքեր «Ջուզեպե Մեացայում». Ինտերը հաղթեց Յուվենտուսին🎥

Իտալական կրքեր «Ջուզեպե Մեացայում». Ինտերը հաղթեց Յուվենտուսին🎥

05/02/2024 - 01:41

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» մրցեց «Յուվենտուսի» դեմ։

հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Ֆեդերիկո Գատիի անվան դիմաց։

Միլանյան ակումբի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Յուվենտուսը» մնաց 53 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023