Ալաբան Ռեալի հաջողությունը կրկին տոնել է գլխավերևում վեր պարզած աթոռով🎥

Ալաբան Ռեալի հաջողությունը կրկին տոնել է գլխավերևում վեր պարզած աթոռով🎥

18/04/2022 - 12:56

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ։

Հանդիպումից հետո «արքայական» ակումբի ֆուտբոլիստների ուրախությանը չափ ու սահման չկար, ովքեր «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտի հանդերձարանում տոնել են իրենց հաջողությունը։

«Սերուցքայինների» պաշտպան Դավիդ Ալաբայի մոտ կարծես ավանդույթ է դարձել թիմի հաջողությունը տոնել` գլխավերևում աթոռ վեր պարզած, ով «Սևիլիայի» դեմ խաղից հետո կրկնել է այդ ժեստը։

Ավստրիացի պաշտպանն իր թիմի հաջողությունը նման կերպ էր տոնել նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում ՊՍԺ-ի դեմ կայացած խաղի ժամանակ (3:1), երբ Կարիմ Բենզեման խփեց «Ռեալի» երրորդ գոլը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023