Ազարի վերադարձը. Ռեալը վստահ խաղով ջախջախեց Սելթիկին🎥

Ազարի վերադարձը. Ռեալը վստահ խաղով ջախջախեց Սելթիկին🎥

07/09/2022 - 00:50

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Սելթիկի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը միացրեց շարժիչները` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Լուկա Մոդրիչն ու Էդեն Ազարը։

Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը, խփած գոլից բացի, կատարեց նաև գոլային փոխանցում։

Հավելենք, որ 2019 թ. հոկտեմբերի 10-ից ի վեր Ազարն առաջին անգամ մեկ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Լայպցիգ» 1:4 «Շախտյոր Դոնեցկ»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023