Ագուերո. «Գրողը տանի. մարզման եկա մեկ ժամ առաջ, սակայն ամեն ինչ փակ էր»

Ագուերո. «Գրողը տանի. մարզման եկա մեկ ժամ առաջ, սակայն ամեն ինչ փակ էր»

06/09/2021 - 19:20

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է կատալոնական ակուկբի և «Մանչեսթեր Սիթիի» մարզումային տարբերությունների մասին.

««Մանչեսթեր Սիթիում» մենք մարզումներին ժամանում էինք 1.5 ժամ, իսկ «Բարսելոնայում»` կես ժամ առաջ։

Ես ասացի. «Օքեյ, ես մարզմանը կգնամ թեկուզ մեկ ժամ առաջ, որպեսզի մի փոքր զբաղվեմ մարզասրահում»։ Սակայն, գրողը տանի, ես մեկ ժամ առաջ գնացի մարզման, ամեն ինչ փակ էր»,- նշել է Ագուերոն Twitch-ի ուղիղ եթերում, որը մեջբերում է Diaro Sport-ը։

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը 2011-2021 թթ. հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում, ինչից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Բարսելոնա», սակայն դեռևս նորամուտը չի նշել «բլաուգրանասի» կազմում. նա վերականգնվում է վնասվածքից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023