Աղբյուր․ «Լապորտան համաձայնության է հասել Ագուերոյի հետ»

Աղբյուր․ «Լապորտան համաձայնության է հասել Ագուերոյի հետ»

14/03/2021 - 14:29

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն առավել քան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան արդեն համաձայնության է հասել Ագուերոյի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ագուերոն նոր ակումբի պայմանագիրը կնքելու է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը և «Բարսելոնա» կտղափոխվի անվճար, քանի որ նրա ու «Սիթիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։

32-ամյա ֆուտբոլիստի հետ դեռևս նախնական պայմանագիր չի ստորագրվել, քանի որ Ժոան Լապորտան մինչ օրս պաշտոնապես չի դարձել «Բարսելոնայի» նախագահ։

Հատկանշական է, որ մամուլում լուրեր են տարածվել, որ «Բարսելոնան» Ագուերոյին դիտարկում է որպես Լեո Մեսսիին իր շարքերում պահելու լավագույն միջոց, քանի որ նրանք մտերիմ ընկերներ են։

Դրան հակառակ էլ, ESPN-ը գրում էր, որ «բլաուգրանասը» Ագուերոյի հետ պայմանագիր կկնքի միայն Լեո Մեսսիի՝ ակումբից հեռանալու դեպքում՝ որպես նրա փոխարինող։

Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն «քաղաքաբնկաների» գույները պաշտպանում է 2011 թվականից, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 383 հանդիպում՝ դառնալով 257 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023