ԱԱ-2022. Թունիսը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ֆրանսիային

ԱԱ-2022. Թունիսը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ֆրանսիային

30/11/2022 - 21:10

ԱԱ-2022-ի D խմբի 3-րդ տուրում Թունիսի հավաքականը մրցեց Ֆրանսիայի դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Կարթագենի արծիվներին» հաղթանակ պարգևեց Վահբի Հազրիի 58-րդ րոպեին խփած գոլը։

Նշենք, որ «եռագույնները» հիմնականում հանդես են եկել պահեստային կազմով. Դիդիե Դեշամը մեկնարկային կազմում կատարել էր բազմաթիվ փոփոխություններ։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ավստրալիա 1:0 Դանիա

3-րդ տուրից հետո D խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա – 6 միավոր
  2. Ավստրալիա – 6 միավոր
  3. Թունիս – 4 միավոր
  4. Դանիա – 1 միավոր

Այսպիսով, Ֆրանսիան ու Ավստրալիան նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Թունիսն ու Դանիան լքեցին հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023